Վաճառքի ծառայություններ

Մեր Վաճառքի բաժինը առաջարկում է նպատակային և մեծածավալ լուծումներ՝ վաճառքների համար:

Մենք հաստատում ենք երկարաժամկետ գործնական հարաբերություններ, որոնց հիմքում դնում ենք ամենօրյա աջակցությունը, մասնագիտական մոտեցումը և մանրակրկիտ կերպով մշակված ռազմավարական խորհրդատվությունը: Մասնագիտական կարողությունների, ընթացակարգերի և տեխնոլոգիաների համադրության շնորհիվ մենք երաշխավորում ենք արագ, բացառիկ և հուսալի վաճառքի ծառայությունների մատուցում՝ նախ և առաջ կենտրոնանալով այն ամենի վրա, ինչը կարևոր է մեր գործընկերների համար։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

B2B

Մեր Վաճառքի թիմը օգնում է իրական գնորդներին կապ հաստատել հուսալի մատակարարների հետ և գնման որոշում կայացնել՝ խնայելով ժամանակ և գումար, ինչը, իր հերթին, թույլ է տալիս արտադրողներին և մատակարարներին կենտրոնանալ իրենց ապրանքների և ծառայությունների վրա:

Մենք նաև ցանկանում ենք լինել ամենավստահելի B2B առևտրային հարթակը` խթանելով առևտուրը, օգնելով մեր գործընկերներին հաղթահարել նոր մարտահրավերները և օգտագործել նոր հնարավորությունները:

Մեր ընկերությունը մշակում և իրականացնում է վաճառքների ռազմավարություն տեղական և տարածաշրջանային առևտրի համար: Մենք օգնում ենք մեր գործընկերներին իրենց ասելիքը տեղ հասցնել պոտենցիալ գնորդներին, ճշգրիտ ներկայացնել իրենց ապրանքը և շեշտադրել դրա առանձնահատկությունները: Մենք աջակցում ենք մեր պատվիրատուներին B2B հաճախորդներ գտնելու կամ առկա հաճախորդներին պահպանելու հարցում՝ հնարավոր դարձնելով վաճառքի ավելացումը, իսկ շուկա նոր մուտք գործելու դեպքում՝ կարող ենք սահմանել ճիշտ գործընթացներ, սկսել և մեծացնել վաճառքները, գտնել սպառման նոր շուկաներ և հնարավոր դարձնել արտահանումը։

Սառը զանգեր

Telesis Solutions-ը առաջարկում է պրոֆեսիոնալ և արդյունավետ Սառը զանգերի ծառայություն, որը մեր պատվիրատուներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր հաճախորդներ, ուսումնասիրելու շուկան, ավելացնելու եկամուտը, այսպիսով հնարավոր դարձնելով առաջընթացի գրանցումը: Մենք պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին՝ զարգացնել իրենց բիզնես կապերը և մեծացնել մասնաբաժինը շուկայում:

Մեր միջոցով դուք կարող եք գտնել ձեր պոտենցիալ հաճախորդներին, արագ կապ հաստատել նրանց հետ և արդյունավետ կերպով համագործակցել։ Մենք կանենք ամեն ինչ՝ ձեր առաջարկների հանդեպ հետաքրքրվածությունը իրական վաճառքի վերածելու համար։

Մեր վաճառքի մասնագետների թիմը առաջարկում է Սառը զանգերի ծառայությունը տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններին: Մենք շարունակաբար մշակում ենք սառը զանգերի անհատական և արդյունավետ սկրիպտեր, իսկ մեր գործակալներն անցել են այդ ծառայության տեխնիկայի վերաբերյալ ամբողջական վերապատրաստում:

Ուղիղ վաճառք

Ուղիղ վաճառքը մանրածախ ցանցում վաճառքը իրականացնելու ամենապարզ գործիքն է: Մեր վաճառքի մասնագետները պատրաստ են հաճախորդներին ուղղակիորեն ներկայացնելու ձեր ապրանքներն ու ծառայությունները:

Եթե ​​դուք առաջարկում եք եզակի ապրանք կամ ծառայություն, բայց չունեք ձևավորված վաճառքի ցանց, մենք կարող ենք օգտագործել մեր ցանցը՝ ձեր ապրանքը կամ ծառայությունը վաճառելու համար:

Անձնական վաճառքը ենթադրում է ապրանքի կամ ծառայության վաճառք անմիջապես սպառողին: Վաճառքի և մարքեթինգի մեր փորձառու մասնագետները օգտագործում են հնարքներ և գործիքներ, որոնք նպաստում են ավելի մեծ քանակի գործարքներ կնքելուն: Մենք կարող ենք հաջողությամբ ներկայացնել բարդ ապրանքներ և կառուցել անձնական հարաբերություններ, քանի որ օգտագործում ենք վաճառքի հմտություններ։

Վաճառք՝ միջոցառումների ընթացքում

Միջոցառումները այսօր մեծ տեղ են զբաղեցնում մարքեթինգի աշխարհում։ Դրանք նաև կարող են ծառայել որպես հարթակներ՝ մեր մասնագետների կողմից ձեր ապրանքներն ու ծառայությունները  ներկայացնելու համար՝  որպես մարքեթինգային ռազմավարության մի մաս:

Բազմաթիվ միջոցառումներ արժեն, որ նրանց վրա ծախսեք ձեր ժամանակն ու գումարը՝ փոխարենը ստանալով մեծ թվով առաջարկներ և կատարելով վաճառքներ:

Մեր վաճառքի մենեջերները կատարում են բազմաբնույթ առաջադրանքներ, հիանալի բանակցողներ և թիմային խաղացողներ են և կարող են օգտակար լինել ձեր բիզնեսին՝ առավելագույնի հասցնելով ձեր վաճառքների արդյունավետությունը և օգնելով ձեզ գործարքներ կնքել:

Ձեր արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալով՝ մեր մասնագետները կկարողանան պատասխանել հետաքրքրված հաճախորդների բոլոր հարցերին, նաև անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել նրանց՝ բանակցությունների ընթացքում։

Էլեկտրոնային առևտուր

Էլեկտրոնային առևտուրը շատ արագ զարգանում է և անսահման հնարավորություններ ստեղծում: Այն շուկա մտնելու համար չափազանց ճկուն հարթակ է, և թույլ կտա ձեզ շատ արագ հաջողության հասնել, եթե հետևեք էլեկտրոնային առևտրի ոլորտում և ձեր մրցակիցների մոտ տեղի ունեցող արագ զարգացումներին։ Մեր թիմը, իր հերթին, կուսումնասիրի ձեր մրցակիցների գործունեությունը և կանի առաջարկներ՝ հիմնված շուկայի և սպառողներից ստացվող տեղեկատվության ուսումնասիրության վրա։

Որպես էլեկտրոնային առևտրի ծառայությունների մատուցող՝ Telesis Solutions-ը ունի այդ ոլորտի փորձառու մասնագետների թիմ: Մենք կարող ենք օգնել մեր գործընկերներին հաջողությամբ դիմակայել տարբեր մարտահրավերների, ավելացնել իրենց ապրանքների հասանելիությունը, ստեղծել նոր շուկաներ՝ ասյպիսով հասցնելով իրենց բիզնեսը ավելի բարձր մակարդակի:

Էլեկտրոնային առևտուրը վաճառողներին թույլ է տալիս նաև լիարժեք վերահսկողություն ունենալ և կառավել իրենց արտադրանքը։

ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Գրե՛ք մեզ
Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ և կօգնի ձեզ ընտրել ձեր պահանջներին համապատասխան լավագույն լուծումը
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ Էլ․ փոստի անվավեր ֆորմատ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ