Մարքեթինգ և PR

Մեր կազմակերպության Մարքեթինգի և PR բաժին տրամադրում է խելամտորեն պլանավորված և ուղղորդված համալիր ծառայություններ` բիզնես ընկերությունների և կազմակերպությունների համար: Մեր թիմը բաղկացած է եռանդուն և հմուտ մասնագետներից, ովքեր գիտեն, թե ինչպես կարելի է ռազմավարությունը վերածել կոնկրետ քայերի:

Մենք անում ենք ամեն հնարավորը՝ բացառիկ արդյունքների հասնելու և մարքեթինգային ամենաորակյալ ծառայությունները մատուցելու համար։

Մեր փորձագետները ունակ են ինչպես բիզնեսի կարիքներից և նպատակներից ելնող ռազմավարություն կառուցել, այնպես էլ վերահսկել մարքեթինգային թիմեր կամ աշխատել այդ թիմերի անդամների հետ՝ ռազմավարությունը մշակելու և իրագործելու համար:

Մեզ հետ դուք կարող եք օգտվել նորարարական մարքեթինգային լուծումներից, ունենալ գրագետ կազմված ռազմավարություն, բարձրացնել արդյունավետությունը, զարգացնել ձեր ապրանքանիշը և ունենալ ավելի մեծ վաճառքներ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուկայի ուսումնասիրություն

Եթե թիրախային լսարանից կարծիքներ ստանալու կարիք ունեք կամ փորձում եք գտնել ձեր տեղը շուկայում, ապա մենք կօգնենք ձեզ մշակել ձեր բրենդը, փորձարկել այն, կտրամադրենք սպառողների վարքագծի վերաբերյալ տեղեկատվություն, տարբեր հետազոտությունների արդյունքներ և խորհրդատվություն։

Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք թույլ են տալիս հետևել բիզնես-աշխարհի փոփոխվող միտումներին և սահմանել պոտենցիալ հաճախորդների խմբերը:

Մեր փորձագետների թիմը օգնում է պարզել սպառողների պահանջներն ու կարծիքը, խթանել վաճառքի հնարավորությունները, նվազագույնի հասցնել ձախողումների ռիսկը, մեծացնել շուկայի մասնաբաժինը, ձեռք բերել կայուն մրցակցային առավելություն:

Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)

Եթե ձեր բիզնեսը զարգացնելու ճանապարհ եք փնտրում, ցանկանում եք բարձրացնել ձեր ապրանքանիշի մասին իրազեկության աստիճանը, գտնել նոր հաճախորդներ, մեծացնել ձեր թիրախային լսարանը, ավելացնել վեբ կայքի տրաֆիկը, խթանել վաճառքը և հասկանալ հաճախորդների ակնկալիքները, ապա միանշանակ պետք է օգտվեք սոցցանցային մարքեթինգի ծառայությունից:

Մենք մշակում և իրականացնում ենք բիզնեսների համար արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն և ապահովում ենք մեր պատվիրատուների ներկայացվածությունը սոցիալական մեդիայում: Մեր թիմն առաջարկում է թվային մարքեթինգի ծառայությունների ամբողջական փաթեթ, որի օգնությամբ կարելի է շատ արագ զարգացնել ձեր բիզնեսը, քանի որ մեր բոլոր մարքեթինգային լուծումներում մենք օգտագործում ենք արդյունավետ և նորարարական հաղորդակցության գործիքներ։

Մեր SMM փաթեթները ներառում են ամենահայտնի հավելվածները, ինչպիսիք են Facebook, Telegram, TikTok, YouTube, Twitter, Google My Business, Pinterest, LinkedIn և այլն։

SEO

Մենք առաջարկում ենք նաև SEO ծառայություն, որը առցանց մարքեթինգային ռազմավարության հիմքն է և տրաֆիկ է ապահովում դեպի կայք: SEO-ի միջոցով բարձրանում է ձեր բիզնեսի տեսանելիությունը Google, Yandex և Bing որոնման համակարգերում կատարվող որոնումների արդյունքում:

Մենք կենտրոնանում ենք արտադրանքի և ծառայությունների որոնման արդյունքների վրա և օգնում առկա և պոտենցիալ հաճախորդներին արագ կապ հաստատել ձեր բիզնեսի հետ։ Դա հնարավոր է դառնում մի շարք առցանց օպտիմալացման գործիքների շնորհիվ, որոնք նախատեսված են օրգանական որոնման տրաֆիկի ավելացման համար, օրինակ՝ լոկալ SEO, առցանց առևտրի SEO, ձայնային SEO և SEO աուդիտ

PPC գովազդ

PPC (վճարովի) գովազդի ծառայությունը առցանց գովազդն ավելի արդյունավետ դարձնելու և եկամուտը մեծացնելու նպատակ ունի: Այն թույլ է տալիս արագ և ճշգրիտ գնահատել կատարված ներդրումների վերադարձը:

Մեր մասնագետները պատրաստ են ստեղծել, գործարկել և կառավարել վճարովի գովազդային արշավներ, օպտիմալացնել դրանք, կարգավորել գովազդի վրա կատարվող ծախսերը՝ առավելագույնի հասցնելով գովազդից ստացված արդյունքները և խնայելով պատվիրատուի ժամանակը։ Այս գործիքը նաև հնարավորություն է տալիս ավելացնելու որոնման արդյունքների շնորհիվ ունեցած առաջարկների և վաճառքները քանակը ամենաբարդ՝ Google, Bing և Yandex հարթակներում:

Մենք կարող ենք օգնել պատվիրատուներին գլխավորել հիմնական որոնողական հարթակների փնտրման ցուցակները և ստանալ ցանկալի ROI՝ այցելությունները վերածելով վաճառքի: Այս ծառայությունից կարող են օգտվել ցանկացած մեծության և ոլորտի ընկերություններ:

Թիրախավորում

Telesis Solutions-ի նպատակն է՝ նպաստել մեր պատվիրատուների բիզնեսի աճին, խթանել առևտրային կապերը և մեծացնել վաճառքը մարքեթինգային գործիքների օգնությամբ: Մեր միջոցով արվող առցանց գովազդը ճշգրիտ կերպով թիրախավորում է լսարանին՝ հիմնված լինելով սպառողների գտնվելու վայրի, ժողովրդագրական տվյալների և հետաքրքրությունների վրա: Մենք ընտրում ենք ձեր ապրանքանիշին համապատասխան գործիքներ և դրանց միջոցով պարզում ձեր տեղը շուկայում և ձեր թիրախային լսարանը՝ հետագա քարոզարշավներում հենվելով այդ տվյալների վրա և օգտագործելով ճշտված և հաստատված տեղեկատվություն:

Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ ձեր պոտենցիալ հաճախորդներին, պարզել, թե ինչ են նրանք սիրում և ինչ են պատրաստ գնել, և այս տվյալները օգտագործել յուրաքանչյուր հաճախորդին ճիշտ տեղեկատվություն տրամադրելու համար:

Թիրախավորման գործիքները թույլ են տալիս նաև վերլուծել հաճախորդների մասին տեղեկությունները, հավաքագրել էլեկտրոնային հասցեներ և ստեղծել տվյալների նոր շտեմարաններ ներգրավել նոր լսարաններ և ընդլայնել շուկան:

Կոնտենտի ստեղծում

Նոր գաղափարներ գեներացնելու շնորհիվ մենք ստեղծում ենք հետևյալ բովանդակությունը՝ ապրանքի կամ ծառայության նկարագրություն, SEO կոնտենտ, սոցիալական կայքերի թարմացումներ, բլոգ, վեբ կայք, էլ. նամակագրություն, հոդվածներ և այլն։ Մեր ստեղծած բովանդակությունը կխոսի և ձեր ապրանքը կվաճառի ձեր փոխարեն:

Ինչ ոլորտում էլ որ լինեք, մենք կօգնենք ձեզ ստեղծել ձեր ապրանքանիշի իմիջը և պատմել ձեր ընկերության պատմությունը: Մեր աշխատանքի շնորհիվ դուք կունենաք ավելի շատ առաջարկներ, որակյալ սպասարկման հնարավորություն, կբարձրացնեք ձեր վարկանիշը և կայքի կոնվերսիայի ցուցանիշը: Ճիշտ կազմված և փորձարկված կոնտենտը ձեր բիզնեսը կդարձնի ավելի գրավիչ և կոգևորի ձեր հաճախորդներին:

Հարկ է նշել, որ բոլոր աշխատանքները հանձնվում են պատվիրատուին՝ ըստ սահմանված վերջնաժամկետների:

Բրենդինգ և դիզայն

Մեր թիմը մասնագիտացած է բրենդինգի և դիզայնի մեջ և կօգնի ձեզ՝ կյանքի կոչել ձեր գաղափարները: Մենք մշակում ենք բրենդեր, որոնք աչքի են ընկնում արտասովոր ստեղծարարությամբ և լուծում ձեր բիզնեսի առջև ծառացած խնդիրները: Հաջողակ նախագծի ստեղծման գործընթացը իր մեջ ներառում է շուկայի հետազոտության, ուսումնասիրություն, շուկայում ապրանքանիշի/ապրանքի դիրքավորում և փորձարկում ՝ չափելի բիզնես արդյունքների հասնելու համար:

Բրենդի ինքնությունը և անվանումը ստարտափներին տալիս են ուրույն դիմագծեր, մինչդեռ բարձրորակ դիզայնը սպառողների մոտ զգացմունքային արձագանք է առաջացնում և նպաստում է ապրանքանիշի տպավորվելուն` օգնելով հասնել շոշափելի բիզնես արդյունքների: Մեր ծառայությունները ներառում են բրենդի օրիգինալ ոճի մշակում, վեբ կայքի և արտադրանքի փաթեթավորման ձևավորում: Ապրանքանիշի հանդեպ վստահությունը թույլ է տալիս բարձրացնել սպառողների ընկալունակությունը մարքեթինգային արշավի նկատմամբ և գրանցել գերազանց արդյունքներ:

Բրենդինգը կարևոր մարքեթինգային գործիք է՝ ձեր ընկերության առցանց ներկայությունը մեծացնելու համար, իսկ կրեատիվի և մեծ ձեռքբերումներ ունենալու ձգտման համադրությունը անպայման կհանգեցնի արդյունքի, որով կկարողանաք հպարտանալ:

Ինֆլյուենսեր մարքեթինգ

Ինչպես բոլորս գիտենք, գովասանքի խոսքն շատ ավելին արժե, քան գովազդը:

Մենք օգնում ենք մեր գործընկերներին իրենց ապրանքի կամ ծառայության շուրջ վստահության մթնոլորտ ստեղծել, գտնել իրենց թիրախային լսարանը և այն մարդկանց, ովքեր կխթանեն և կվաճառեն այդ ծառայություններն ու ապրանքները:

Տեխնոլոգիաները մարդկանց իրար կապելու նոր հնարավորություններ են առաջարկում, և այսօր ինֆլուենսերները կարող են ավելի շատ ազդել շուկայի վրա, քան գովազդը, քանի որ նրանք ազդեցություն ունեն լսարանի վրա և կարողանում են ճիշտ թիրախավորել այն:

Ինֆլյուենսեր մարքեթինգը, որպես գովազդային գործիք, վերջին տարիներին շատ մեծ աճ է արձանագրել՝ դառնալով առցանց գովազդի ամենահայտնի և արդյունավետ ձևերից մեկը:

Telesis Solutions-ը կաջակցի ձեզ՝ ձեր ապրանքանիշը հանրաճանաչ բլոգների միջոցով գովազդելու և ձեր լսարանի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ ստեղծելու գործում։

Հանրային կապեր (PR)

PR ծառայությունը կամուրջ է հանդիսանում ընկերությունների և իրենց նպատակային լսարանի միջև: Այն իր մեջ է ներառում պատվիրատուի իմիջի ձևավորումը, լրատվամիջոցներում ավելի լայն լուսաբանման ապահովումը և վստահելի հարաբերությունների պահպանումը լրատվամիջոցների և բիզնեսի միջև:

Մեր փորձագետները մշակում են  հանրային կապերի ռազմավարություն, ներառյալ տեքստեր գրելը, բլոգ վարելը, նորությունների և մամուլի համար ստեղծագործական գաղափարներ տալը և խնդիրների մոնիտորինգը:

Մեր նպատակն է՝ մեր գործընկերների համար ապահովել լրատվամիջոցների կողմից լայն լուսաբանում և նրանց առաջարկների հանդեպ հետաքրքրության ձևավորում

Տեսա և լուսանկարահանում, անիմացիա

Տեսանկարահանումը և լուսանկարահանումը  ցանկացած արտադրանք կամ ծառայություն լսարանին ներկայացնելու և կազմակերպության մասին պատմելու լավագույն միջոցներն են: Telesis Solutions-ը, բարձրորակ վիդեո և ֆոտոարտադրության միջոցով, կարող է սպառողներին նորովի ներկայացնել ձեր բիզնեսը և նրանց ուշադրությունը հրավիրել ձեր ապրանքանիշի կամ ընկերության վրա։

Մենք մասնագիտացած ենք անհատական, օրիգինալ և բրենդային վիզուալ բովանդակություն ստեղծելու մեջ, որը նաև վստայություն է կերտում: Անկախ ոլորտից, ոճից և արտադրանքի/ծառայության տեսակից, մեր թիմը կարող է ձեր գաղափարը վերածել իրական արդյունքի։

Մեզ մոտ բոլոր տեսա և լուսանկարչական ծառայությունները իրականացվում են մեկ հարկի տակ՝ ապրանքների տեսա և լուսանկարահանում, ֆոտոսեսիաներ, սննդի և խմիչքների ֆոտոշարքերի և հոլովակների արտադրություն և ստացված նյութերի հետագա մշակում։

Մեր կողմից ստեղծված հեշտ ընկալելի անիմացիոն տեսանյութերը հիանալի գործիք կհանդիսանան ձեր բիզնեսի գաղափարները ունկնդիրներին հասցնելու և հետաքրքիր վիզուալ պատմություններ ներկայացնելու համար: Մենք տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ․ ստեղծում ենք live-action հոլովակներ, օգտագործում ենք 2D և 3D պատկերներ, stop-motion, ինֆոգրաֆիկա, handcrafts, whiteboard անիմացիա, 2.5D, անիմացիոն տեքստեր, անիմացիոն և կինետիկ տիպոգրաֆիկա և շատ ավելին։

Մեր արտադրանքը նախատեսում է text-to-speech (տեքստի փոխանցում խոսքի միջողով) տեխնոլոգիա։

ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Գրե՛ք մեզ
Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ և կօգնի ձեզ ընտրել ձեր պահանջներին համապատասխան լավագույն լուծումը
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ Էլ․ փոստի անվավեր ֆորմատ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ