Տեղեկատվական կենտրոն

Մեր թիմի անդամները երիտասարդ են, եռանդուն և արհեստավարժ՝ պատրաստ ցանկացած մարտահրավեր ընդունելու և հաջողությամբ խնդիրը իրականացնելու։

Ի սկզբանե հիմնադրված լինելով որպես Զանգերի կենտրոն, մենք արագ հասկացանք, որ մեր առաջարկած ծառայությունները շատ ավելի բազմազան են, քան սովորաբար առաջարկում են մնացած նմանատիպ կենտրոնները։ Տեղեկատվական կենտրոնի մասնագետները իրենց աշխատանքում հենվում են տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի արագ և հեշտությամբ նույնականացնել և լուծել հաճախորդների խնդիրները:

Մենք անընդհատ ընդլայնում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ նպատակ ունենալով լինել այս ոլորտի առաջատարը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տվյալների մշակում

Ձեռք բերված տեղեկատվության համակարգումն ու վերլուծությունը թույլ են տալիս արագ բացահայտել պատվիրատու ընկերության հնարավոր խնդիրները և լուծել դրանք՝ հնարավորինս վաղ փուլում։

Մենք հավաքագրում և վերլուծում ենք հեռախոսազանգերի և առցանց զրույցների միջոցով ստացված տվյալները, ցանկացած ժամանակահատվածի համար, ըստ հաճախորդների անհատական կարիքների, տրամադրում հաշվետվություններ՝ արտացոլելով խնդիրների տեսակներն ու ստացված արդյունքները: Հաշվետվությունները մեր գործընկերներին օգնում են հասկանալ, թե ինչպիսին է իրենց հաճախորդների շրջանակը, որքանով են արդյունավետ մարքեթինգային քայլերը, ինչպես նաև օգնում են ավելի ճիշտ բաշխել առկա բյուջեն և, հաճախորդների փորձառությունը բարելավելու նպատակով, վերահսկել իրենց անձնակազմի աշխատանքը:

Կոնտակտային կենտրոն

Մեր կենտրոնը առաջարկում է խելամիտ արժեքով  բազմաթիվ ծառայություններ: Մենք յուրահատուկ մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ և, ըստ պատվիրատուի կարիքների, մշակում ենք սպասարկման և սակագնային անհատական պլաններ։

Մեր աշխատակիցները կսպասարկեն ձեր զանգերը, հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակագրությունը, առցանց զրույցները (live chat)՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, օգտագործելով պատրաստի անհատական սկրիպտեր յուրաքանչյուր պատվիրատուի և խնդրի համար։ Մեր աշխատակիցները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների, որպեսզի լիովին տիրապետեն այն ոլորտներին, որոնց հետ առնչվում են հաճախորդներին սպասարկելու ընթացքում։

  • Հաճախորդների կարիքների բացահայտում
  • Տեղեկատվության տրամադրում,
  • Հնարավոր հարցերի ուսումնասիրություն և կարգավորում․

Ահա այն լուծումները, որոնք առաջարկում ենք 24/7/365 աշխատանքային ռեժիմով։

Մասսայական հաղորդագրություններ (SMS, Viber)

Մասսայական հաղորդագրությունները բջջային մարքեթինգի հիմնական գործիքներից մեկն են և բավականին հաճախ են օգտագործում հաճախորդներին նպատակային տեղեկատվություն տրամադրելու, տեղեկատվական արշավներ կազմակերպելու, գովազդային ակցիաների և տեղի ունեցող փոփոխությունների մասին տեղեկացնելու համար:

Այս գործիքը թույլ է տալիս շատ կարճ ժամանակահատվածում մեծ թվով բաժանորդների ուղարկել անձնավորված տեքստեր և միանգամից ունենալ մեծ լսարան՝ նրանց ապահով, տեղեկացված և ներգրավված պահելու համար։

Գործունեության ոլորտից կախված՝ մենք կարող ենք մեր պատվիրատուներին տրամադրել պատրաստի ստանդարտ լուծումներ կամ, մեր փորձագետների հետ խորհրդակցելով, մշակել անհատական լուծումներ:

Գաղտնի զանգեր

Այս ծառայությունը օգնում է գնահատել բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, բարելավել աշխատանքային ընթացակարգերը և սպասարկման որակը, հասկանալ, թե ինչքանով են աշխատակիցները հետևում ուղեցույցներին (օրինակ՝ արդյո՞ք նրանք գովազդում են այն ծառայություններն ու ապրանքները, որոնք հանձնարարվել է գովազդել, ինչպես են հաղորդակցվում հաճախորդների հետ և այլն): Մի խոսքով, այս ծառայությունը հնարավորություն է տալիս տեսնել ձեր ընկերության իրական պատկերը՝ առկա և պոտենցիալ հաճախորդների աչքերով:

Գաղտնի զանգի ծառայությունը կարող է օգտագործվել նաև հասկանալու համար, թե ինչպես են ընթանում գործերը մրցակից ընկերություններում, և համեմատել ձեր կողմից մատուցվող ծառայությունները մրցակիցների առաջարկների հետ:

Ելքային հեռախոսազանգեր

Կախված բիզնեսի տեսակից և ոլորտից՝ ելքային հեռախոսազանգերի ծառայությունը կարող է օգտագործվել հետևյալ նպատակների համար՝ ծանուցել հաճախորդներին փոփոխությունների մասին, կազմակերպել գովազդային արշավներ, առաջարկել ապրանքներ և ծառայություններ, թարմացնել կոնտակտային տվյալները, իրականացնել հետվաճառքներ, ստանալ տեղեկատվություն մրցակից կազմակերպությունների մասին և այլն:

Լավագույն փորձը և ճիշտ տեխնոլոգիաները օգտագործելու շնորհիվ այս ծառայության միջոցով կարող ենք կատարել զանգեր առկա կամ պոտենցիալ հաճախորդներին, հավաքագրել ու ամփոփել հաճախորդների պատասխանները և պատվիրատուին ներկայացնել մանրամասն հաշվետվություններ: Հետագայում նմանատիպ հաշվետվությունները կարող են ծառայել որպես տվյալների բազա մարքեթինգային քայլեր մշակելու և վաճառք իրականացնելու համար:

Հեռախոսային հարցումներ

Սպառողական լսարանում մարքեթինգային հետազոտություն իրականացնելու համար հեռախոսային հարցումը ամենաարդյունավետ գործիքներից  է:

Այն օգնում է բացահայտել ինչպես կոնկրետ ապրանքի կամ ծառայության նկատմամբ պահանջարկը շուկայում, այնպես էլ ցույց է տալիս  տվյալ ապրանքի կամ ծառայության որակի, բնութագրերի և դիզայնի հանդեպ սպառողների վերաբերմունքը:

Հեռախոսային հարցումները կարող են օգտագործվել նաև հաճախորդների բավարարվածության, ապրանքանիշի մասին տեղեկացվածության և հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով: Հարցումները իրականացվում են պատվիրատուի կողմից տրամադրված կամ մեր թիմի կողմից մշակված հարցաթերթիկների հիման վրա և կարող են ընդգրկել հաճախորդների տարբեր խմբեր և հատվածներ (B2B, B2C և այլն):

ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Գրե՛ք մեզ
Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ և կօգնի ձեզ ընտրել ձեր պահանջներին համապատասխան լավագույն լուծումը
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ Էլ․ փոստի անվավեր ֆորմատ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ