ՄԵՐ ՄԱՍԻՆ
Telesis Solutions-ը, համատեղելով տեխնոլոգիաները և փորձառությունը բիզնեսում, օգնում է իր գործընկերներին իրականացնել ամենահամարձակ նպատակները՝ օգտագործելով ինչպես նորարական, այնպես էլ ավանդական մոտեցումները: Մենք ստեղծում, մշակում և իրականացնում ենք համալիր լուծումներ և օգնում մեր գործընկերներին զարգացնել բիզնեսը՝ հնարավություն տալով ստեղծել երկարաժամկետ փոխշահավետ հարաբերություններ, որոնք ի վերջո վերածվում են հուսալի գործընկերության։
Մեր առաքելությունն է՝ տալ լուծումներ, որոնք կհանգեցնեն արագ արդյունքների գրանցմանը:
Telesis Solutions-ի հետ համագործակցության շնորհիվ ձեր բիզնեսը կընդլայնվի նոր ուղղություններով և կունենա հսկայական ձեռքբերումներ իր ոլորտում:
Այսօր մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ՝ Մարքեթինգ և PR, Վաճառք, Տեղեկատվական կենտրոն, ՏՏ և այլ ծառայություններ՝ ավանդական և նորարարական լուծումներով: Մենք բարձր ենք պահում մեր ծառայությունների որակը՝ ներդնելով լավագույն փորձը, համագործակցելով տարբեր ընկերությունների հետ և աշխատելով լավագույն մասնագետների հետ:
Telesis Solutions-ը հաջողությամբ մշակել, օպտիմալացրել և արդյունավետ լուծումներ է տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին և առևտրային ձեռնարկություններին։ Մեր արհեստավարժ մասնագետների օգնությամբ արդեն բազմաթիվ պատվիրատուներ կարողացել են իրականացնել իրենց նախագծերը և հարթել իրենց բիզնեսի ուղին։
Մեր մշակած զարգացման ռազմավարությունը իր մեջ ներառում է ընկերության եկամտաբերության բարձրացմանն ուղղված ընթացիկ աշխատանքներ, բարելավման ուղիներ, փորձված մեթոդներ և ամփոփ հաշվետվություններ, ինչպես նաև, մենք ապահովում են դրական հանրային ընկալում և եկամուտների իրական աճ:
Telesis Solutions-ը օգնում իր գործընկերներին իրենց ուրույն և հաստատուն տեղը գտնել ժամանակակից, անընդհատ փոփոխվող բիզնես միջավայրում:

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՄԵՐ ԹԻՄԸ
ՀՏՀ
-
Telesis Solutions-ը ունի բավարար հնարավորություններ և ռեսուրսներ՝ հետաքրքիր և բարդ նախագծեր ստեղծելու, մշակելու, զարգացնելու և կառավարելու համար: Մենք օգտագործում ենք անվտանգ հարթակներ, որոնք կիրառելով դուք կխնայեք ժամանակ և վստահաբար կկենտրոնանաք ձեր բիզնեսի առաջընթացի վրա:
Ինչու՞ ընտրել մեզ ձեր բրենդի առաջխաղացման համար: Հաճախորդներին որակյալ սպասարկում ապահովելու համար մենք մեր առջև բարձր ստանդարտներ և համարձակ նպատակներ ենք դնում: Մենք աջակցում ենք ձեզ, խորհուրդ ենք տալիս իրագործել այնպիսի նախագծեր, որոնք կնվազեցնեն ձեր ռիսկը, կբարձրացնեն արտադրողականությունը և շուկայում կապահովեն կայուն մրցակցային տեղ:
-
Եթե հետաքրքրված եք մեր ընկերության հետ երկարաժամկետ համագործակցությամբ, խնդրում ենք լրացնել առցանց դիմումը։ Կարող եք նաև գրել մեզ info@telesissolutions.am էլ․ հասցեով, կամ զանգահարել +(374) 12 885 885 հեռախոսահամարով։
-
Մշտապես կապի մեջ լինելով մեր պատվիրատուների հետ մենք տրամադրում ենք հաճախորդների բարձրակարգ սպասարկման ծառայություն: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմն անում է ամեն ինչ, որպեսզի մեր հաճախորդները գոհ մնան: Մենք մշտապես նորանոր ուղիներ ենք փնտրում մեր ծառայությունները բարելավելու համար՝ դրանով իսկ օգնելով մեր գործընկերներին զարգացնել իրենց բիզնեսը:
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
-
Վաճառքի ՄենեջերՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում 1-3 տարի
- Հայերեն, ռուսերեն լեզվի գրագետ խոսք, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն
- Սթրեսակայունությունը և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ
- Սովորելու և ինքնազարգացնալու ձգտում