ՏՏ ծառայություններ

ՏՏ թիմը բաղկացած է տաղանդաշատ, բարձր որակավորում ունեցող UI/UX մասնագետներից, դիզայներներից, ծրագրավորողներից, ովքեր ունեն IOS և Android բջջային հավելվածների ու կայքերի ստեղծման մեծ փորձ։

Մենք կարևորում ենք մեր հաճախորդների կարիքները և մշտապես ստեղծում ենք լավագույն պայմանները ծառայություններ մատուցելու համար, որոնք կօգնեն մեր գործընկերներին հասնել իրենց ռազմավարական նպատակներին եւ բիզնեսում գրանցել նշանակալի արդյունքներ:

Բջջային հավելվածներն ու կայքերը պատրաստվում են գեղեցիկ, հասկանալի եւ հեշտ օգտագործվող ինտերֆեյսով, իսկ մշակված ՏՏ պրոդուկները ունեն ադապտիվ դիզայն եւ պարունակում են այլ արժեքավոր մասնագիտական ​​լուծումներ:

Մենք առաջարկում ենք տեխնիկական լուծումների ամբողջական փաթեթ բոլոր ոլորտներում գործունեություն ծավալող փոքր եւ միջին բիզնեսին, ինչպես նաև հատուկ խորհրդատվական ծառայություններ ընկերությունների եւ խոշոր ձեռնարկությունների համար։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վեբ ծրագրավորում

Յուրաքանչյուր բիզնես ունիկալ է, ունի իր առջև դրված առաջադրանքները, նպատակներին հասնելու ուրույն միջոցները, թիրախային լսարանը, և, իհարկե, յուրաքանչյուր բիզնես ունի ուրույն լուծումների կարիք:

Մեր կողմից մշակված կայքերը համապատասխանում են ձեր բիզնեսի չափանիշներին: ՏՏ թիմը տրամադրում է ծառայություններ, որոնք իրենցից ներկայացնում են թվային պարզ լուծումներ՝ բարդ խնդիրների համար, վերջիններս ապահովում են ձեր բիզնեսի հաջողությունը, նաև եզակի լուծումներ՝ նոր հաճախորդներ արագ ներգրավելու համար:

Մենք մշակում ենք կայքեր, խորհրդատվությամբ աջակցում հաճախորդներին մշակման բոլոր փուլերում: Հաճախորդի դրական արձագանքը կենսական նշանակություն ունի ձեր բիզնեսի հաջողության համար, իսկ ձեր դրական արձագանքը մեզ համար կրկնակի կարևոր է։

 

Բջջային հավելվածների ստեղծում

Բջջային հավելվածները դարձել են թվային աշխարհում առօրյա կյանքի անբաժանելի մասը, ինչպես նաև բարձրացնում են բիզնեսը նոր մակարդակի:

Բջջային հավելվածները թույլ են տալիս լինել տեսանելի օգտատերերի լայն լսարանի համար և ավելի շատ հաճախորդներ ներգրավել:

Մենք առաջարկում ենք iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված բջջային հավելվածների մշակման ծառայություններ։

Փորձառու մասնագետներից կազմված մեր թիմը հաջողությամբ ստեղծում է բարդ և հետաքրքիր հավելվածներ բիզնեսի տարբեր ոլորտների համար, այդ թվում՝ ավտոմոբիլային, բանկային և ֆինանսների, առողջապահության, ժամանցի, հեռահաղորդակցությունների, կրթության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում:

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Գրե՛ք մեզ
Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ և կօգնի ձեզ ընտրել ձեր պահանջներին համապատասխան լավագույն լուծումը
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ Էլ․ փոստի անվավեր ֆորմատ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ